Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան համարժեք պատասխան կտա ԱՄՆ ցանկացած սադրանքի

11:10, երեքշաբթի, 11 ապրիլի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան համարժեք պատասխան կտա ԱՄՆ ցանկացած սադրանքի

Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Կորեական թերակղզու ափերին ամերիկյան հարվածային նավատորմի տեղակայումն ապացուցում է Միացյալ Նահանգների ագրեսիվ մտադրությունները, որին Հյուսիսային Կորեան պատրաստ է համարժեք պատասխան տալ: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային ծառայությունը:

Հայտարարության մեջ ասվում է, որ եթե Միացյալ Նահանգները համարձակվի ընտրություն կատարել հօգուտ ռազմական գործողությունների, ապա Հյուսիսային Կորեան ամերիկյան իսկ նախընտրած ձևով պատասխան կտա:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեայից հրթիռների շարունակական արձակման հետևանքով լարվածության աճի ֆոնին Միացյալ Նահանգները հարվածային նավատորմ է տեղակայում Կորեական թերակղզու խաղաղօվկիանոսյան ափերին` «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ:

9110 | 0
Facebook