Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Ի՞նչ է խոսում քաղաքը

Օլիգարխները բնակիչների հաշվին հետ են բերում ընտրություններին ծախսած միջոցները

17:15, երկուշաբթի, 10 ապրիլի, 2017 թ.
Օլիգարխները բնակիչների հաշվին հետ են բերում ընտրություններին ծախսած միջոցները
    
Այն օլիգարխ թեկնածուները, ովքեր քարոզարշավի ժամանակ ֆինանսական կորուստներ են ունեցել ընտրակաշառքի տեսքով, կամաց-կամաց վերադարձնում են ծախսածը: Ասում են` եթե ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը դա անում է բանանի, Սամվել Ալեքսանյանը` շաքարավազի գինը բարձրացնելով, ապա ՍԱՍ-ի Արտակը` հաճախորդներին մոլորեցնելով: Ըստ լուրերի` ընտրական գործընթացում նա 5 մլն դոլար է ներդրել` ընտրական շտաբներ բացելու, աշխատավարձեր տալու, ընտրակաշառք բաժանելու համար:
     Վերջին օրերին ՍԱՍ-ի հաճախորդները պարբերաբար խնդիրների են բախվում: Ցուցափեղկի վրա գրված գինը դրամարկղի մոտ դառնում է այլ գին, որն ավելի թանկ է լինում: Նկատելու ու բարձրաձայնելու դեպքում, աշխատակիցները պատասխանում են, որ «կոմպյուտերով այդքան է», իսկ երբ հաճախորդը սուպերմարկետի աշխատողի հետ մոտենում է ցուցափեղկին, որ ապացուցի, ասում են` «սխալմունք է եղել»:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
13514 | 4