Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում կանցկացվի «Վերածնունդ» միջազգային ամենամյա մրցույթ-փառատոնը

14:05, երկուշաբթի, 10 ապրիլի, 2017 թ.
Գյումրիում կանցկացվի «Վերածնունդ» միջազգային ամենամյա մրցույթ-փառատոնը

2007-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը:
     Այս տարի ապրիլի 12-ին մեկնարկող մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայաստանի` մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Երևանի Պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին:
     Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացմանը, ազգերի երաժիշտ-կատարողների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը:
     Փառատոնի մասնակիցները ներկայացնում են հետևյալ երկրները՝ ԱՄՆ, Ավստրիա, Ավստրալիա, Բելոռուսիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իրան, Իտալիա, Լատվիա, ԼՂՀ, Հայաստան, Մոլդովա, Շվեյցարիա, Ռուսաստան, Սերբիա, Սիրիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա և այլն :
     Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 19 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողությոն, ժողովրդական գործիքներ և այլն: Իրենց անվանակարգերում 19 բացարձակ հաղթողների շնորհվելու է Մեծ մրցանակ, 63 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ 1-ից 5-րդ կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:
     Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամների և նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երևանում և հանրապետության այլ քաղաքներում կանցկացվեն համերգներ և վարպետության դասեր մրցույթ-փառատոնի մասնակիցների համար:
     «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում, տարբեր երկրներում: Ամռան ընթացքում նրանց համար կկազմակերպվի Վերածնունդ մրցույթ-փառատոնի ամառային ստեղծագործական ակադեմիա:

3344 | 0
Facebook