Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ու Իրանն սպառնացել են ուժ գործադրել, եթե ԱՄՆ-ը Սիրիայում անցնի «կարմիր գիծը»

11:45, երկուշաբթի, 10 ապրիլի, 2017 թ.
Ռուսաստանն ու Իրանն սպառնացել են ուժ գործադրել, եթե ԱՄՆ-ը Սիրիայում անցնի «կարմիր գիծը»

Ինչպես հայտնի է, ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռակոծման են ենթարկել Սիրիայի «Շայրաթ» ավիաբազան, որտեղից Ասադին համակիր ուժերը քիմիական հարձակում էին իրականացրել Իդլիբի ուղղությամբ: Ամերիկյան կողմի պատասխանից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դաշնակից Ռուսաստանն ու Իրանը համատեղ հայտարարություն են արել` սպառնալով ուժ գործադրել «ցանկացած երկրի կողմից Սիրիայում կարմիր գծի խախտման դեպքում»:
     «Ամերիկան ծանոթ է մեր` համարժեք արձագանքելու ընդունակութկանն»,- ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, ասվում է Իրանի ու Ռուսաստանի համատեղ հայտարարության տեքստում, որ հրապարակել է «Իլամ ալ-Հարբի» պարբերականը:
     Հայտարարության տեքստում ասվում է նաև, որ Միացյալ Նահանգները հատել է կարմիր գիծը: «Այդ պահից մենք ուժի գործադրմամբ կարձագանքենք ցանկացած ագրեսիայի և խախտումների»,- հավելել են Ռուսաստանն ու Իրանը:
     Հարկ է նշել, սակայն, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեղադրել է Ռուսաստանին անգործության համար, ինչի արդյունք է դարձել Սիրիայում քիմիական զենքի կիրառումը: Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը չի իրականացրել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացումն ապահովելու հարցում 2013-ին ստանձնած պարտավորվածությունը:

8371 | 0
Facebook