Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդիկ հաղորդավարուհին ուղիղ եթերում կարդացել է իր ամուսնու մահվան մասին լուրը

14:05, կիրակի, 09 ապրիլի, 2017 թ.
Հնդիկ հաղորդավարուհին ուղիղ եթերում կարդացել է իր ամուսնու մահվան մասին լուրը

Հնդկական IBC24 հեռուստաալիքի հաղորդավարուհի Սուպրիտ Կաուրը լրատվական ծրագրի ուղիղ եթերում ընթերցել է լրահոսում հայտնված հրատապ լուրն ավտովթարի մասին, որում զոհվել է նաև իր ամուսինը:
     Ինչպես հայտնում է The Times of India լրատվականը, լրահոսում տեղեկատվություն է հայտնվել ամենագնացի մասնակցությամբ ավտովթարի մասին, որում 3 մարդ զոհվել է, 2-ը` վիրավորվել: Հաղորդավարուհին ուղիղ եթերում էլ հասկացել է, որ զոհերի թվում է նաև իր ամուսինն, ով անցնելիս է եղել հենց այդ երթուղով և միևնույն մակնիշի ավտոմեքենայով, բայց նա կարողացել է զսպել իրեն ու մինչև վերջ ընթերցել տեքստը:
     Եթերից հետո Կաուրան դուրս է եկել տաղավարից, զանգահարել դեպքի վայրում աշխատող գործընկերոջն, ով էլ հաստատել է իր ամուսնու մահը: Կինը միայն դրանից հետո է կորցրել ինքնատիրապետումը:
     «Դա սարսափելի և բարդ իրավիճակ է ցանկացած մարդու համար: Բայց Սուպրիտը կարողացել է զսպել իրեն ու չկորցնել ինքնատիրապետումը: Սա օրինակելի նվիրվածություն է աշխատանքին, մենք հպարտանում ենք նրանով»,- ասել է հաղորդավարուհու գործընկերներից մեկը:

Հնդիկ հաղորդավարուհին ուղիղ եթերում կարդացել է իր ամուսնու մահվան մասին լուրը
21056 | 0
Facebook