Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցու մոտ պայթյուն է որոտացել. կան 10-յակ զոհեր ու վիրավորներ

13:20, կիրակի, 09 ապրիլի, 2017 թ.
Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցու մոտ պայթյուն է որոտացել. կան 10-յակ զոհեր ու վիրավորներ
     Եգիպտոսի Թանթա քաղաքի ղպտի քրիստոնեական եկեղեցու մոտ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 50-ի: Այս մասին փոխանցում է Al-Arabia գործակալությունը:
     Ղպտի քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության 10%-ը` շուրջ 85 միլիոն մարդ: Նրանք դարեր շարունակ խաղաղ ապրել են մահմեդականների հետ կողք կողքի:
     Հիշեցնենք, որ սա վերջին մի քանի ամիսների ընթացքում երկրորդ հարձակումն է ղպտի քրիստոնյաների վրա: 2016թ. վերջին Կահիրեի Սուրբ Մարկոսի եկեղեցու մոտ պայթյունի հետևանքով զոհվել էր 25, վիրավորվել 31 քիրստոնյա:
Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցու մոտ պայթյուն է որոտացել. կան 10-յակ զոհեր ու վիրավորներ
Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցու մոտ պայթյուն է որոտացել. կան 10-յակ զոհեր ու վիրավորներ
Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցու մոտ պայթյուն է որոտացել. կան 10-յակ զոհեր ու վիրավորներ
Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցու մոտ պայթյուն է որոտացել. կան 10-յակ զոհեր ու վիրավորներ
9092 | 0
Facebook