Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը հարվածային նավատորմ է տեղակայում Կորեայի ափերին

11:50, կիրակի, 09 ապրիլի, 2017 թ.
ԱՄՆ-ը հարվածային նավատորմ է տեղակայում Կորեայի ափերին

Հյուսիսային Կորեայից հրթիռների շարունակական արձակման հետևանքով լարվածության աճի ֆոնին Միացյալ Նահանգները հարվածային նավատորմ է տեղակայում Կորեական թերակղզու խաղաղօվկիանոսյան ափերին` «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, հայտնում է BBC-ն:
     «Տարածաշրջանում համար մեկ սպառնալիքը շարունակում է մնալ Հյուսիսային Կորեան իր անխելամիտ, անպատասխանատու և անկայունացնող հրթիռային ծրագրի և միջուկային զենք ունենալու ձգտումների կապակցությամբ»,- հայտարարել է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ղեկավար Դևիդ Բենհեմը:
    
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեային թույլ չի տա ստեղծել այնպիսի հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ տարածքներ, և որ Վաշինգթոնն, անհրաժեշտության դեպքում, ինքնուրույն կլուծի այդ հարցը:

8409 | 0
Facebook