Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գյումրիում, Արտաշատում և այլ համայնքներում խորհրդարան չանցած թեկնածուներն ընտրակաշառքը հետ են պահանջում

17:20, չորեքշաբթի, 05 ապրիլի, 2017 թ.
Գյումրիում, Արտաշատում և այլ համայնքներում խորհրդարան չանցած թեկնածուներն ընտրակաշառքը հետ են պահանջում
     ՀՀԿ-ական որոշ թեկնածուներ կամ հրաժարվում են խոստացած ընտրակաշառքի մնացած մասը տալուց կամ ընդհանրապես հետ են պահանջում 10 հազար դրամները: Ասում են՝ նմանատիպ իրավիճակ է Գյումրիում, Արտաշատում ու այլ համայնքներում: Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդ»-ին, որն ԱԺ չի անցել, բայց ընտրությունից առաջ 5000 դրամ էր բաժանել, մյուս 5000-ն էլ խոստանալով ընտրությունից հետո, չի տվել, փոխարենը ժամացույցներ է բաժանել: Խոսակցությունների համաձայն՝ հետ պահանջողները ոչ միայն բավարար ձայն չհավաքած թեկնածուներն են, այլև նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնողին չեն տեսել տեղամասում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
16969 | 8
Facebook