Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ ահաբեկիչները Թրամփին հիմար են անվանել

11:55, չորեքշաբթի, 05 ապրիլի, 2017 թ.
ԴԱԻՇ ահաբեկիչները Թրամփին հիմար են անվանել

ԴԱԻՇ ահաբեկչական կազմավորման անդամներն առաջին անգամ դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է Reuters-ը:
     Ահաբեկչական կազմավորման ներկայացուցիչ Աբի ալ Հասան ալ Մուհաժերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սնանկ է և «նրա մոտալուտ վախճանի նախանշաններն ակնհայտ են յուրաքանչյուրին»:
     «Առանց որևէ ապացույց ներկայացնելու կարելի է հաստատել, որ դուք (ԱՄՆ-ը) ղեկավարվում եք հիմարի կողմից, ով գաղափար անգամ չունի` ինչ է Սիրիան կամ Իրաքը, կամ էլ ` իսլամը»,- ասվում է հայտարարության մեջ:

7824 | 0
Facebook