Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Լեհաստանը մեղադրել է ռուս ավիադիսպետչերներին նախագահ Կաչինսկու ինքնաթիռի կործանման համար

15:40, երկուշաբթի, 03 ապրիլի, 2017 թ.
Լեհաստանը մեղադրել է ռուս ավիադիսպետչերներին նախագահ Կաչինսկու ինքնաթիռի կործանման համար

Լեհաստանի Գլխավոր դատախազությունը ռուս ավիադիսպետչերներին և «երրորդ անձին» մեղադրել է երկրի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի կործանումը Սմոլենսկում միտումնավոր կերպով կազմակերպելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
     «Քննության ընթացքում արդեն հավաքվել և ստացվել են ապացույցներ, որոնք դատախազներին հնարավորություն են տվել նոր մեղադրանքներ ձևակերպել ավիադիսպետչերների նաև երրորդ անձի նկատմամբ, ովքեր գտնվել են թռիչքների կառավարման աշտարակում, ավիաաղետը միտումնավոր հրահրելու համար, որի արդյունքում մեծ թվով մարդիկ են զոհվել»,- հայտարարել է Լեհաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մարկ Պոշենեկը: Նա նշել է, որ Լեհաստանը մտադիր է պաշտոնապես դիմել Ռուսաստանին ռուս ավիադիսպետչերներին հարցաքննության կանչելու հարցում իրավական աջակցություն տրամադրելու համար:
     Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 10-ին Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի մերձակայքում աղետի է ենթարկվել լեհական Ту-154 ինքնաթիռը: Ավիաաղետի հետևանքով զոհվել է 96 մարդ, այդ թվում` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին:

4530 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am