Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոբ Դիլանն ստացել է իրեն շնորհված Նոբելյան մրցանակը

14:35, կիրակի, 02 ապրիլի, 2017 թ.
Բոբ Դիլանն ստացել է իրեն շնորհված Նոբելյան մրցանակը
     Ամերիկացի երգիչ և երգահան Բոբ Դիլանն ավելի քանի հինգ ամիս անց ստացել է Նոբելյան մրցանակի իր դիպլոմն ու մեդալը։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից, որն էլ հղում է անում շվեդական լրատվամիջոցներին:
     Երգիչը մրցանակն ստացել է ապրիլի 1-ին կազմակերպված փոքր ժողովի ժամանակ: Դիլանի ցանկությամբ արարողությունը տեղի է ունեցել նեղ շրջապատում: 8 մլն կրոն դրամական մրցանակ ստանալու համար Դիլանը պետք է հանդես գա դասախոսությամբ։ Վերջինն ասել է, որ դասախոսություն չի կարդա, սակայն ավելի ուշ կուղարկի ձայնագրված տարբերակը։
     Հիշեցնենք, որ շվեդական ակադեմիան Բոբ Դիլանին Նոբելյան մրցանակ էր շնորհել դեռ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին՝ «Ամերիկյան երաժշտական ավանդույթի շրջանակում նոր պոետիկ արտահայտչության ստեղծման համար» ձևակերպմամբ։
9005 | 0
Facebook