Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«1915-ի կանայք» վավերագրական ֆիլմի բոստոնյան պրեմիերան այսօր է

21:05, կիրակի, 02 ապրիլի, 2017 թ.
«1915-ի կանայք» վավերագրական ֆիլմի բոստոնյան պրեմիերան այսօր է
     Բոստոնում այսօր կկայանա ամերիկահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանի «1915-ի կանայք» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
     «Եվրոպական շրջագայությունը մեկնարկել էր Լոնդոնում: Լոնդոնյան հաջող պրեմիերայից հետո ցուցադրություններ եղան Ֆրանսիայի քաղաքներում»,- նշել է ռեժիսոր Պարետ Մարոնյանը:
     «1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմը տարբեր ենթավերնագրերից բաղկացած վավերագրական կինոպատում է՝ փաստագրական արժեքավոր հետազոտություն, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին ( և դրանից հետո) հայ որբերի և կանանց փրկության գործում հսկայական դեր ունեցած հայ և օտարազգի կանանց պատմությունները: Ներկայացնելով ցեղասպանության տարիներին հայ կնոջ ոդիսականը՝ ֆիլմը բացահայտում է մահվան ճանապարհը հաղթահարած, զավակներին կորստից փրկած և օտար ափերում օջախը վառ պահած կնոջ կերպարը, ինչպես նաև օտար կանանց դերակատարումը հայ որբահավաքի գործում:
     «Արխիվներն ուսումնասիրելիս տեսանք, որ ամեն հայ որբուկի փրկության պատմության հետևում ուժեղ կնոջ կերպար կա: Ընդ որում, խոսքը ոչ միայն հայ կնոջ մասին է, այլև Միացյալ Նահանգներից, Կանադայից և Սկանդինավյան երկրներից օգնության հասած կամավոր կանանց, նաև նրանց մասին պատմելով հայոց ցեղասպանության մասին խոսուն փաստեր են հրամցվում հանդիսատեսին»,- ասել է Մարոնյանը:
12160 | 0
Facebook