Չեխիայի Զահլինիցե քաղաքի գարեջրատանը հայտնաբերվել են 3 չպիտակավորված շշեր, որոնք թողարկվել են 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Գտածոն հայտնաբերվել է դեռ 2015-ին, այս ժամանակաընթացքում գիտնականներն անց են կացրել գարեջրի քիմիական անալիզ, որպեսզի պարզեն, թե ինչ է տեղի ունենում այս ըմպելիքի հետ` այդքան երկար ժամանակի ընթացքում:
Անալիզը պարզել է, որ հին գարեջուրն առավել շատ ակլոհոլ է պարունակել, քան ժամանակակիցները, նաև` առավել դառն է եղել, ավելի շատ է պարունակել երկաթ, պղինձ ու ցինկ:
Նրանք նաև նշել են, որ մեկի հոտը թեթև մրգային է եղել, իսկ մյուս երկուսն ունեցել են արտաթորանքի հոտ: