Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միայն ՀՀ քաղաքացիները կարող են հեռացնել ՀՀԿ-ին ընտրապայքարից». «Ելք»-ն ավարտեց հավաքը

20:00, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Միայն ՀՀ քաղաքացիները կարող են հեռացնել ՀՀԿ-ին ընտրապայքարից». «Ելք»-ն ավարտեց հավաքը
     «Ելք» դաշինքի անդամները շնորհակալություն հայտնեցին քաղաքացիներին դեպի ԿԸՀ այսօրվա հավաք-երթին մասնակցելու համար: «Հեռանում ենք այստեղից, հեռանում ենք նորից աշխատելու: Քարոզարշավին մնացել է մեկ օր: Շարունակելու ենք ամբողջ ՀՀ-ով տարածել մեր գաղափարներն ու ապրիլի 2-ին ամրագրել արժանապատիվ ու նոր կյանքի սկիզբը»,- ասացին նրանք:
     «Մենք ասում ենք հետևյալը՝ ՀՀ ամեն ընտրող ավելի հզոր է, քան ԿԸՀ-ն: ՀՀԿ-ի գրանցումը չեղարկելու որոշում չի կայացվելու, մինչև այդ որոշումը ՀՀ քաղաքացին չկայացնի: Մենք դիմումն ուղղում ենք ՀՀ քաղաքացուն, որին ասում ենք՝ հնարավորություն ունեք ՀՀԿ-ին դուրս թողնել պրոցեսից»,- նշեց Փաշինյանը:
     Իսկ ԿԸՀ-ում ընթանում է «Ելք» դաշինքի՝ ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ ճանաչելու դիմումը:
3964 | 0
Facebook