Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բրյուս Ուիլիսի սանրվածք ունենալը դեռ չի նշանակում՝ Հոլիվուդից լինել». Արամ Սարգսյանն՝ Արմեն Աշոտյանին

19:25, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Բրյուս Ուիլիսի սանրվածք ունենալը դեռ չի նշանակում՝ Հոլիվուդից լինել». Արամ Սարգսյանն՝ Արմեն Աշոտյանին
     Օրեր առաջ մամուլը գրել էր, որ տեսնելով Ծառուկյանի օրեցօր աճող վարկանիշը, Ծառուկյան-Սարգսյան վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանին տրվի իր «հասանելիքը», իսկ մնացած ձայները փոխանցվեն ՀՀԿ-ին։
     «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն ԿԸՀ-ի մոտ ընթացող այսօրվա հավաքի ընթացքում հայտարարեց. «ՀՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը հերքում է դա և հայտարարում, որ իրենք մրցակից են միմյանց մեջ ինչպես Հոլիվուդն ու Բոլիվուդը, որ կան եվրոպական ֆիլմեր, բայց միևնույնն է՝ մրցակից չեն: Եղբայր, Բրյուս Ուիլիսի սանրվածք ունենալը դեռ չի նշանակում՝ Հոլիվուդից լինել. դուք երկու ուժերով Բոլիվուդից եք, Զիտա-Գիտան եք, էդ կինոն միևնույնն է՝ ավարտելու է նրանով, որ պարզվելու է՝ հարազատ քույրեր եք»,- նշեց պատգամավորության թեկնածուն:
4426 | 3
Facebook