Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում պայմանով, որ ընտրողը քվեախցիկից իր հետ պետք է դուրս բերի «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը. ՀՔԱ

19:15, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում պայմանով, որ ընտրողը քվեախցիկից իր հետ պետք է դուրս բերի «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը. ՀՔԱ
     ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգեր է ստացել, որ երեկվանից Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները սկսել են ընտրակաշառք բաժանել՝ այցելելով ընտրողների բնակարաններ և առաջարկելով՝ 10.000-ական ՀՀ դրամ: Նման բովանդակությամբ ահազանգեր ստացվել են հիմնականում Արագածոտնի, Լոռու և Կոտայքի մարզերից: Ահազանգող քաղաքացիները հայտնում են, որ ՀՀԿ ներկայացուցիչները ընտրակաշառք բաժանում են պայմանով, որ ընտրողը քվեախցիկից իր հետ պետք է դուրս բերի «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը՝ ի հավաստումն այն բանի, որ «Ծառուկյան» դաշինքի օգտին չի քվեարկել: Արմավիրի և Գեղարքունիքի մարզերից էլ ահազանգ է ստացվել «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից փաթեթներ բաժանելու մասին, դրանցում ձեռքի ժամացույցներ, շարֆեր, խմիչք և դրամապանակներ են: Համաձայն ահազանգի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Աստղաձոր համայնքներում ընտրակաշառք է բաժանում ՀՎԿ ռեյտինգային թեկնածու Սիմոն Հակոբյանը: Հավելենք, որ ահազանգող քաղաքացիները ցանկացել են գաղտնի պահել իրենց ինքնությունը: Նշենք, որ ավելի վաղ newsbook.am լրատվական կայքում ձայնագրություն էր հրապարակվել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու նպատակով ցուցակագրում կատարելու վերաբերյալ: Դրա հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: Միաժամանակ պահանջում ենք ՀՀ Ոստիկանությունից և ԱԱԾ-ից ուժեղացնել օպերատիվ-հետախուզական գործողությունները նման հանցավոր երևույթները կանխելու, կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:
     Հիշեցնենք՝ MAMUL.am-ը ևս իր «Ինչ է խոսում քաղաքը» բաժնում այսօր անդրադարձել էր Երևանի վարչական շրջաններում բաժանվող ընտրակաշառքի թեմային:
6596 | 9
Facebook