Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ստացվում է՝ Աշոտյան ազգանունը երկու անգամ օգտագործելը լկտիանալու նշան է». Փաշինյան

19:45, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Ստացվում է՝ Աշոտյան ազգանունը երկու անգամ օգտագործելը լկտիանալու նշան է». Փաշինյան
     ԿԸՀ-ում սկսվել է «Ելք» դաշինքի դիմումի քննարկումը: Հանձնաժողովի շենքի դիմաց զուգահեռ ցույց են իրականացնում դաշինքի անդամները:
     Հիշեցնենք, որ դաշինքը ԿԸՀ-ից պահանջում է դիմել դատարան ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու նպատակով: Նրանք որպես հիմք հանձնաժողովին են ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ աղմկահարույց ձայնագրությունները:
     Հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Աշոտյանն ասում է՝ Նիկոլը պետք է ներողություն խնդրի, որ ասել է՝ քաղաքական պոռնիկներին պետք է դուրս շպրտել դպրոցներից: Նա, ով մաքուր է, խնդիր չունի: Աշոտյանին պատասխանելով՝ ֆեյսբուքյան իմ էջում գրեցի՝ Աշոտյա՛ն եղիր, Աշոտյա՛ն, ի պատասխան՝ նա իր էջում գրեց, թե Փաշինյանն իմ քաղաքակիրթ հորդորին պատասխանել է լկտիանալով: Այսինքն՝ Աշոտյան ազգանունը երկու անգամ օգտագործելը լկտիանալու նշան է, ժողովուրդ... Մի հատ մտածիր՝ ինչ կյանքով ես ապրել, որ քո անուն- ազգանունն ասոցացվում է լկտիության հետ»,- հայտարարեց Փաշինյանը:
5606 | 1
Facebook