Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի Պաշտպանության նախարարն ԱՄՆ-ին հորդորել է լքել Պարսից ծոցը

16:20, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Իրանի Պաշտպանության նախարարն ԱՄՆ-ին հորդորել է լքել Պարսից ծոցը

Իրանի Իսլամական Հանրապետության Պաշտպանության նախարար Հոսեյն Դեհանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել լքեր Պարսից ծոցը և չանհանգստացնել տարածաշրջանի երկրներին: Այս մասին հայտնում է Mehr գործակալութունը:
     «Ի՞նչ են ամերիկացիներն անում Պարսից ծոցում: Նրանք պարտավոր են լքել տարածաշրջանը, որպեսզի անհարմարություն չստեղծեն տարածաշրջանի երկրների համար: Մի՞թե ընդունելի է, երբ զինված կողոպտիչը ներխուժում է ինչ-որ մեկի տուն` սպասելով, որ իր առջև կարմիր գորգ կփռեն: Սա արդի աշխարհի վայրենիություններից մեկն է»,- ասել է նախարարը:

4711 | 0
Facebook