Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանը քարոզչություն է անում օրենքի խախտմամբ. ՀՔԱՎ

16:35, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Սուրիկ Խաչատրյանը քարոզչություն է անում օրենքի խախտմամբ. ՀՔԱՎ
     Մամուլով տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, հաջակցություն ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Աշոտ Արսենյանի, Գորիսում քարոզչություն է իրականացնում, հանդիպումներ ունենում ընտրողների հետ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկարաժամկետ դիտորդները ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզչության մշտադիտարկման ընթացքում արձանագրել են, որ հիշյալ գործունեության շրջանակում Սուրիկ Խաչատրյանը հանդիպումներ է ունենում նաև Թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի զբաղեցրած շինության երկրորդ հարկում: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հիշյալ տարածքը փաստացի օգտագործվում է որպես շտաբ և որպես այդպիսին այն կարող է օգտագործվել նաև քվեարկության օրը՝ ազդեցություն ունենալով Հանձնաժողովի աշխատանքների վրա: Հիմք ընդունելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը, համաձայն որի՝ ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները, և մտահոգություն հայտնելով, որ դա կարող է վտանգել Թիվ 12 տարածքային հանձնաժողովի գործունեության բնականոն ընթացքը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այսօր դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ մատնանշված տեղեկությունները ճշտելու և խախտումները վերացնելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու առաջարկով:
4229 | 3
Facebook