Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ տեսք ունի հիմա օրական 40 ծխախոտ ծխող 2 տարեկան տղան

21:15, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Ինչ տեսք ունի հիմա օրական 40 ծխախոտ ծխող 2 տարեկան տղան

2010-ին համացանցը ցնցվել էր ինդոնեզացի 2 տարեկան տղային` Արդի Ռիզալին պատկերող տեսանյութից, որտեղ երեխան իրար ետևից վառում էր ծխախոտներն ու ծխում օրական մինչև 40 հատ ծխախոտ: Համաշխարհային հասարակությունն սկսեց բացասական քննադատություններ տեղալ երեխայի ծնողների գլխին, նրանց մեղադրել հանցավոր անտարբերության և երեխայի առողջությունն ու կյանքը քայքայելու համար:

Ինչ տեսք ունի հիմա օրական 40 ծխախոտ ծխող 2 տարեկան տղան
Ինչ տեսք ունի հիմա օրական 40 ծխախոտ ծխող 2 տարեկան տղան
Երեխայի մայրը պատասխանել էր, որ ինքը չի կարողանում պայքարել տղայի վատ սովորության դեմ, երբ երեխան չի ծխում, դառնում է ագրեսիվ, գլուխը տալիս է պատերին, բողոքում գլխապտույտներից: Հայրն էլ խոստովանում էր, որ իր երեխան առաջին անգամ ծխախոտը փորձել է դեռ 18 ամսականում, իսկ քանի որ նա նորմալ աճում է, ուրեմն ոչ մի վատ բան չկա, որ ծխում է:
Ինչ տեսք ունի հիմա օրական 40 ծխախոտ ծխող 2 տարեկան տղան
Ինչ տեսք ունի հիմա օրական 40 ծխախոտ ծխող 2 տարեկան տղան

     Սակայն հասարակությունն, այնուամենայնիվ, զորեղ գտնվեց` ստիպելով ինդոնեզական կառավարությանը` երեխային ներառել վերականգնող կենտրոնում: Ավելի ուշ սա առիթ է դարձել, որպեսզի իշխանությունները սկսեն պայքարը երկրում անչափահասների շրջանում ծխելու սովորության դեմ:
Ինչ տեսք ունի հիմա օրական 40 ծխախոտ ծխող 2 տարեկան տղան

Կենտրոնի ջանքերի շնորհիվ Արդին թողեց ծխելը, սակայն նոր վնասակար մոլուցք ձեռք բերեց` անառողջ սնունդն, ինչի պատճառով զգալիորեն գիրացավ: Նրան նշանակեցին հոգեբույժի սեանսեր, ում էլ հաջողվեց խաղային թերապիաների շնորհիվ շեղել երեխայի ուշադրությունը ծխախոտից ու վնասակար ուտելիքներից:

Այժմ Արդին չի ծխում, սնվում է միայն առողջ սննդակարգով, ինչն էլ բարերար ազդեցություն է թողել նրա առողջության ու արտաքին տեսքի վրա:

Ինչ տեսք ունի հիմա օրական 40 ծխախոտ ծխող 2 տարեկան տղան
Ինչ տեսք ունի հիմա օրական 40 ծխախոտ ծխող 2 տարեկան տղան

25441 | 2
Facebook