Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՌԴ ԱԳՆ-ն ընդգրկուն գնահատական կտա Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ». Զախարովա

15:25, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«ՌԴ ԱԳՆ-ն ընդգրկուն գնահատական կտա Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ». Զախարովա

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունն արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ հայտարարությամբ հանդես կգա և գնահատական կտա կարգավորման գործընթացին` կապված ապրիլյան դեպքերի տարելիցի հետ: Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես կներկայացնեմ մեր ընդարձակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի գնահատականի վերաբերյալ, որպեսզի այժմ չսահմանափակվեմ երկու-երեք ընդհանուր խոսքով: Ես կպատրաստեմ ընդգրկուն նյութ այդ թեմայի վերաբերյալ՝ մեր բոլոր գնահատականներով, որը կներկայացնեմ կա՛մ ՌԴ ԱԳՆ կայքում, կա՛մ հաջորդ ճեպազրույցի ընթացքում»,- ասել է Մարիա Զախարովան:

4733 | 0
Facebook