Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տարվա լավագույն երգչուհի` Սիրուշո, լավագույն երգիչ՝ Էրիկ. «Armenian Europe Music Awards Paris 2017»-ի բոլոր մրցանակակիրները

16:05, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Տարվա լավագույն երգչուհի` Սիրուշո, լավագույն երգիչ՝ Էրիկ. «Armenian Europe Music Awards Paris 2017»-ի բոլոր մրցանակակիրները
     Փարիզի «Զենիթ» համալիրում օրեր առաջ կայացել է «Armenian Europe Music Awards Paris 2017» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը։ Հայաստանից հրավիրված էին բազամաթիվ երգիչ-երգչուհիներ, որոնցից շատերն արժանացել են տարբեր մրցանակների:
     Չնայած այս ամենի` մրցանակաբաշխությունն ունեցել է նաև թերություններ: Այն սկսվել է նախատեսված ժամանակից ավելի ուշ, այդ պատճառով մի քանի արտիստներ՝ Էրիկը, «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը չեն կարողացել ելույթ ունենալ: Էրիկը միայն մրցանակը ստանալուց ակապելա է կատարել:
     Մրցույթի կազմակերպիչներ «Anna Karolina prodaction»-ը և «Shahbazyan group»-ը մեկնաբանել էին, թե վերջին ժամանակահատվածում, ահաբեկչությունների հետ կապված, Եվրոպայում արգելվում է, որ ժամը 00:00-ից հետո համերգասրահներում մարդիկ լինեն, որն էլ հանդիսացել է պատճառ, որ արտիստներից մի քանիսը նախատեսված մի քանի ելույթի փոխարեն հանդես գան մեկ անգամ, իսկ մի քանիսն էլ ընդհանրապես չեն հասցրել երգել:
     Ներկայացնում ենք անվանակարգերի ու մրցանակակիրների ամբողջական ցանկը։
    

1. Nostaligia-Արաքսյա Վարդերեսյան

2. Հայ-Ֆրանսիական եղբայրության խորհրդանիշ-Շառլ Ազնավուր

3. Լավագույն ֆրանսիական երգահան-Մարինե Թագակչյան

4. Հայ երգի լեգենդ-Հարութ Փամբուկչյան

5. Հայ մշակույթի լեգենդ-Ջիվան Գասպարյան

6. Տարվա լավագույն երգչուհի-Սիրուշո

7. Տարվա լավագույն երգիչ-Էրիկ

8. Տարվա դուետ-Հռիփսիմե Հակոբյան/Մարտին Մկրտչյան

9. Տարվա երաժշտական նախագիծ- Aram MP3 & Իվետա Մուկուչյան

10. Հայ պարարվեստի դիցուհի-Սոֆի Դևոյան

11. Հայ փոփի ապագա-Անգելինա Գասպարյան

12. Տարվա փոփ-ռոք երչգուհի-Սոնա

13. Բոլոր ժամանակների լավագույն երգիչ-Թաթա

15. Երաժշտություն ֆիլմի համար-Արթուր Գրիգորյան` «Կյանք ու Կռիվ»

16. Լիրիկական երգչուհի-Քրիստինե Պեպելյան

17. Լավագույն երաժշտական հեռուստանախագիծ-Բենեֆիս

18. Լավագույն ալտերնատիվ երգիչ-Ռոլանդ Գասպարյան

19. Լավագույն ռադիոկայան Ֆրանսիայում-ԱՅՖ

20. Լավագույն ալբոմ-Սիրուշո/ԱՐՄԱՏ

21. Հայ/Ֆրանսիական երգչուհի-Ռոզի Արմեն

22. Հայկական նորաձևության կուռք-Լիլիթ Մարգարյան

23. Տարվա լավագույն տեսահոլովակ- Արամ MP3/ԴԵ ԱՍԱ

24. Միջազգային տաղանդ-Raffi Arto

25. Հայ փոփ դիվա-Իվետա Մուկուչյան

Սիրուշո
Սիրուշո
Մարտին Մկրտչյան, Հռիփսիմե Հակոբյան
Մարտին Մկրտչյան, Հռիփսիմե Հակոբյան
Անգելինա Գասպարյան
Անգելինա Գասպարյան
Արծվիկ
Արծվիկ
Հրաչյա Հարությունյան
Հրաչյա Հարությունյան
Արամ MP3, Իվետա Մուկուչյան
Արամ MP3, Իվետա Մուկուչյան
Հայկո Շահբազյան, Արևիկ Ալավերդյան
Հայկո Շահբազյան, Արևիկ Ալավերդյան
Նազենի Հովհաննիսյան, Հրաչյա Հարությունյան
Նազենի Հովհաննիսյան, Հրաչյա Հարությունյան
Սիրուշո
Սիրուշո
Սոֆի Դևոյան
Սոֆի Դևոյան
Ռոզի Արմեն
Ռոզի Արմեն
Հայկո Շահբազյան, Արևիկ Ալավերդյան, Ջիվան Գասպարյան
Հայկո Շահբազյան, Արևիկ Ալավերդյան, Ջիվան Գասպարյան
Թաթա Սիմոնյան
Թաթա Սիմոնյան
Սոֆի Դևոյան, Սիրուշո
Սոֆի Դևոյան, Սիրուշո
Մարտին Մկրտչյան, Հարութ Փամբուկչյան, Հռիփսիմե Հակոբյան
Մարտին Մկրտչյան, Հարութ Փամբուկչյան, Հռիփսիմե Հակոբյան
Արծվիկ, Էրիկ, Ռոլանդ Գասպարյան, Արամ MP3, Իվետա Մուկուչյան, Անուշիկ Ալավերդյան
Արծվիկ, Էրիկ, Ռոլանդ Գասպարյան, Արամ MP3, Իվետա Մուկուչյան, Անուշիկ Ալավերդյան
Սիրուշո
Սիրուշո
17910 | 1
Facebook