Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իգլայի գործը ցույց տվեց, որ ՀՀ ԱԱԾ-ն հավատարիմ է ԿաԳեԲե-ի գործելաոճին». Հայկ Խանումյան

15:20, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Իգլայի գործը ցույց տվեց, որ ՀՀ ԱԱԾ-ն հավատարիմ է ԿաԳեԲե-ի գործելաոճին». Հայկ Խանումյան

2017թ. մարտի 30-ին Արցախի ԱԺ նիստում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանն անդրադարձել է Արթուր Սարգսյանի մահվան և Սամվել Բաբայանի ձերբակալման դեպքերին:
     «Արթուր Սարգսյանի` «Հացբերողի» մահը ցույց տվեց, որ Հայաստանի արդարադատության համակարգը մարդասպան համակարգ է, և որ Հայաստանը դեռևս հեռու է իր կողմից ընդունված համընդհանուր սկզբունքները հարգելուց»,- նշել է պատգամավորը:
     Անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ Խանումյանն ասել է. «Իգլայի գործը» և Սամվել Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեցին, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հավատարիմ է մնում խորհրդային ԿաԳեԲե–ի գործելաոճին և մեկ կուսակցության ապօրինի շահերին ծառայող կառույց է»:
    
     «Ազգային վերածնունդ» կուսակցություն
     Ստեփանակերտ
     30 մարտի 2017թ.

3002 | 1
Facebook