Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Էրդողանը, երևակայական արտաքին թշնամիների միջոցով հանրության շրջանում վախ սերմանելով, ձայներ է շահում». New York Times

14:30, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Էրդողանը, երևակայական արտաքին թշնամիների միջոցով հանրության շրջանում վախ սերմանելով, ձայներ է շահում». New York Times
     Ամերիկյան The New York Times պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Թուրքիայում ապրիլին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին և նախընտրական քարոզչության ընթացքում իշխանության ներկայացուցիչների կիրառած հռետորաբանությանը: Պարբերականի համոզմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շատ լավ գիտի, թե ինչպես կարելի է ստեղծել երևակայական արտաքին թշնամիներ ու դրա հաշվին, մարդկանց մեջ վախ սերմանելով, ձայներ շահել:
    
     «Հիմա էլ Եվրոպային է ընտրել՝ թուրքական սփյուռքի հետ հանրահավաքների թեմայի շուրջ կռվի համար: Այս մարտավարությունը կարող է նրան շատ ձայներ բերել, սակայն Թուրքիայի ապագայի համար կարող է վտանգավոր քայլ լինել՝ ճիշտ այնպես, ինչպես Թուրքիայի համար վտանգավոր են Էրդողանի ձգտումները»,- գրել է պարբերականը:
    
     Թուրք ժողովուրդը, լրատվականի համոզմամբ, մինչ հանրաքվեն պետք է լավ մտածի՝ արդյոք
     ցանկանում է գնալ այդ չափազանց վտանգավոր քայլին, թե` ոչ:
18116 | 0
Facebook