Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ստրկատերերդ չեք թողնում, որ դուրս գամ ազատության մեջ». Արարատ Խանդոյան

15:05, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Ստրկատերերդ չեք թողնում, որ դուրս գամ ազատության մեջ». Արարատ Խանդոյան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում Խանդոյանը հայտարարել է, որ պատշաճ բուժօգնություն ստանալու համար ցանկանում է, որպեսզի փոխվի իր խափանման միջոցը: «Մինչ օրս ունեմ գլխացավեր, աչքս էլ այդ օրերին վնասվել էր, պետք է վիրահատեին, ցավին չեմ դիմանում, ցավազրկում են, բայց ցավազրկելով իմ առողջությունը չի վերականգնվում»,- ասել է Խանդոյանը` նշելով, որ իշխանության ներկայացուցիչների կողմից է վնասվածք ստացել:
     Խանդոյանի պաշտպան Արա Ղարագոզյանն էլ հանդես կավ միջնորդությամբ` դատարան ներկայացնելով հինգ պատգամավորների անձնական երաշխավորագրերը: Դատախազ Հայկ Պետրոսյանն իր հերթին առարկել է միջնորդության դեմ, որն էլ առաջացրել է Արարատ Խանդոյանի դժգոհությունը. «Հարգելի դատախազ, ստրկատերերդ չեք թողնում, որ դուրս գամ ազատության մեջ: Ես այսօր գերի եմ ձեր ձեռքը: Թե՞ գերի վերցնելով մտածում եք ինչ-որ բանի կհասնեք»,- ասել է Խանդոյանը:
     Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է:
     Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման է ենթարկվել հուլիսի 20-ին` Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:

2813 | 0
Facebook