Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասում ենք` վստահված անձ կլինե՞ս, ասում ա` քանի՞ անգամ եք հաց տալու». Նիկոլ Փաշինյան

14:40, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Ասում ենք` վստահված անձ կլինե՞ս, ասում ա` քանի՞ անգամ եք հաց տալու». Նիկոլ Փաշինյան
     Լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին` կարողանալո՞ւ են իրականացնել «6000 վստահված անձ» նախագիծը: «Հույս ունեմ, որ բոլոր ընտրատեղամասերում առնվազն երկուական վստահված անձինք կլինեն, պրոցեսն ընթացքի մեջ է ու մարդիկ էլ ամեն ժամ գրում են, որ պատրաստ են: Բայց մի բան եմ ցանկանում հայտարարել. նրանք, ովքեր պետք է ասեն` բա ինչի՞ չապահովեցիք բոլոր տեղերում, մենք ասում ենք` փող չենք տալիս վստահված անձ լինելու համար, եթե ցանկանում եք, եկեք: Մարդ կա, ասում ենք` վստահված անձ կլինե՞ս, ասում ա` քանի՞ անգամ եք հաց տալու: Վստահված անձ ենք առաջարկվում լինել, ռեստորան չենք հրավիրում»,- կատակեց թեկնածուն:
     Ավելի վաղ թեկնածուն կանխատեսում էր ներկայացրել, ըստ որի` Ազգային ժողով կանցնի 3 ուժ` ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը: «Մենք ԱԺ-ում կտեսնենք Ծառուկյանի ու ՀՀԿ-ի հետ սերտ համագործակցություն, անունը կարող է չլինել կոալիցիա, այլ` ազգային համաձայնության կառավարություն»:
3927 | 3
Facebook