Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Երևանի վարչական շրջաններում սկսվել է ընտրակաշառքի բաժանման առաջին փուլը

14:05, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Երևանի վարչական շրջաններում սկսվել է ընտրակաշառքի բաժանման առաջին փուլը
     Օրեր առաջ քաղաքական մի շարք ուժեր տվել են ընտրակաշառքներ բաժանելու մեկնարկը: Ասում են` երեկվանից ակտիվ գործընթացներ են ընթանում Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ կոչվող թաղամասում: Ըստ լուրերի` «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային որոշ թեկնածուներ 10 հազար դրամ են տվել` խոստանալով, որ 5000 դրամ էլ ընտրողները կստանան ապրիլի 2-ին` «Ծառուկյան դաշինքի» կողմից: «Հայկական վերածնունդ» կուսակցությունն էլ իր հերթին 5000 դրամ է բաժանել, մյուս 5-ը` խոստանալով ընտրությունից հետո: Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջանների բնակիչներ էլ ասում են, թե այսօր-վաղն սպասվում է նաև ՀՀԿ-ի «հատկացումը»:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13500 | 7
Facebook