Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանի ռեյտինգը Մովսեսիկի, Աբուլիկի, Ծգլիկի ռեյտինգից ցածր է». Փաշինյան

13:05, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Սերժ Սարգսյանի ռեյտինգը Մովսեսիկի, Աբուլիկի, Ծգլիկի ռեյտինգից ցածր է». Փաշինյան
     «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով, թե ինչու Սերժ Սարգսյանը չգլխավորեց ՀՀԿ համամասնական ցուցակն, ասել է. «Հասկանում են, որ Հայաստանում հայհոյում են նրան ու քվեաթերթիկում նրա անունն ունենալն էդքան էլ խելամիտ բան չէ: Էսօր ՀՀԿ-ն համոզում ա, որ դուք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար չեք քվեարկում, դուք մեր քուչի Մովսեսիկի համար եք քվեարկում, այսինքն Սերժ Սարգսյանի ռեյտինգը Մովսեսիկինից ցածր է: Սերժին պահել են, ասում են` Մովսեսիկի, Աբուլիկի, Ծգլիկի համար քվեարկեք, լավ տղերք են»:
     Ավելի վաղ թեկնածուն կանխատեսում էր ներկայացրել, ըստ որի` Ազգային ժողով է անցնելու 3 ուժ` ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը: «Մենք ԱԺ-ում կտեսնենք Ծառուկյանի ու ՀՀԿ-ի սերտ համագործակցություն, անունը կարող է չլինել կոալիցիա, այլ` ազգային համաձայնության կառավարություն»:
3321 | 3
Facebook