Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գևորգ Ղազարյանը վիրահատվել է. հայտնի են խաղադաշտ վերադառնալու ժամկետները

12:35, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Գևորգ Ղազարյանը վիրահատվել է. հայտնի են խաղադաշտ վերադառնալու ժամկետները
    
Մարտի 29-ին Գևորգ Ղազարյանը բուժզննում է անցել Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում: Արդյունքում վիրահատության որոշում է կայացվել։
     «Ինչպես և սպասվում էր, բուժզննումը ցույց տվեց, որ վիրահատության կարիք կա: Երեկ վիրահատվեցի: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ անցավ: Բարեբախտաբար, մենիսկիս հետ ամեն ինչ նորմալ է, կողային կապանը ևս վիրահատության կարիք չուներ: Վիրահատել են միայն խաչաձև կապանս, որը վնասվել էր առջևից և հետևից: Նախնական տվյալներով՝ վերականգնմանս համար կպահանջվի առնվազն 6 ամիս՝ կախված վերականգնման ընթացքից: Անկախ տեղի ունեցածից հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Շնորհակալ եմ իմ խաղընկերներին և հատկապես երկրպագուներին, որոնցից ստանում եմ քաջալերանքի բազմաթիվ խոսքեր և որոնց աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչև հիմա»,- նշել է Գևորգը՝ ՀՖՖ-ին տված հարցազրույցում:
3013 | 0
Facebook