Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ ընտանիքի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ են հրապարկել, որպեսզի ինձ լռեցնեն». Դանիել Իոաննիսյան

14:25, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Իմ ընտանիքի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ են հրապարկել, որպեսզի ինձ լռեցնեն». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել իր և իր ընտանիքի անձնական կյանքին վերաբերող տվյալների արտահոսքը կազմակերպած իրավապահներին: Իոաննիսյանը վստահ է, որ տեղեկությունների բացահայտումը կապված է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակագրումների վերաբերյալ հրապարակումների հետ: «Ձայնագրություններով պայմանավորված` իմ ընտանիքի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ են հրապարակել, որպեսզի ինձ լռեցնեն: Մամուլում հայտնված այդ տեղեկությունները 5 տարվա վաղեմություն ունեն ու հրապարակվում են այն բանից հետո, երբ մենք հրապարակեցինք այդ ձայնագրոթյունները։ Եթե նորմալ քննություն չլինի, դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց Իոաննիսյանը:

8031 | 1
Facebook