Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ 2008-ին չէիք քննադատում, հիմա քննադատում եք ՀՀ առաջին նախագահի` Արցախի հարցի վերաբերյալ դիրքորոշումը». լրագրողները` Փաշինյանին

12:35, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Ինչո՞ւ 2008-ին չէիք քննադատում, հիմա քննադատում եք ՀՀ առաջին նախագահի` Արցախի հարցի վերաբերյալ դիրքորոշումը». լրագրողները` Փաշինյանին
     «Մեր կանխատեսումն այն է, որ այն ուժերը, որոնք կանցնեն ԱԺ, կոալիցիա կկազմեն ՀՀԿ-ի հետ: Մեր վերլուծություններով` ԱԺ կանցնի 3 ուժ` ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք»: Մենք ԱԺ-ում կտեսնենք Ծառուկյանի ու ՀՀԿ-ի հետ սերտ համագործակցություն, անունը կարող է չլինել կոալիցիա, այլ` ազգային համաձայնության կառավարություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով քաղաքական ուժերի հնարավորություններն` ասաց «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
     Պատգամավորության թեկնածուն լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև առաջին նախագահի` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցազրույցին, և թե ինչպես եղավ, որ 2008-ին չէր քննադատում, հիմա քննադատում է նախկին նախագահին. «2008-ից 2012 թթ նա երբեք հանդես չի եկել այն դիրքորոշմամբ, ինչ հիմա, ու սա երբեք չի եղել այն համաժողովրդական շարժման դիրքորոշումը, որի մասն եմ կազմել ես»,- ասաց Փաշինյանը: Երբ լրագրողները հակառակը պնդեցին, շարունակեց. «Ինքը կարող է ունենալ միշտ նույն դիրքորոշումը, Բագրատյանը` նույնը, ես` նույնը, էն շարժումը, որ ձևավորված ա եղել 18 ուժերից, նրանցից ընդամենը 2-ն են պաշտպանում այդ դիրքորոշումը, բայց շարժումը երբեք չի ունեցել այդ դիրքորոշումը: Քաղաքական պրոցեսի մեջ 1997-ին ու 2017-ին ունենալ նույն դիրքորոշումը, երբ աշխարհը, տարածաշրջանը, ուժերի հարաբերակցությունը փոխվել են, ունենալ նույն դիրքորոշումը, այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց Փաշինյանը:
3189 | 5
Facebook