Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք վաճառելու բան չունենք, մեր հերոսների վաճառքով չենք զբաղվում». ՕՐՕ դաշինքի անդամների արձագանքը՝ Սամվել Բաբայանին ազատ արձակելու վերաբերյալ հրապարակմանը

13:25, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Մենք վաճառելու բան չունենք, մեր հերոսների վաճառքով չենք զբաղվում». ՕՐՕ դաշինքի անդամների արձագանքը՝ Սամվել Բաբայանին ազատ արձակելու վերաբերյալ հրապարակմանը

Մամուլի այսօրվա հրապարակումներից մեկում նշվում է, որ Սամվել Բաբայանը կարող է որպես առևտրի առարկա ծառայել Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի միջև։ «Եթե Սեյրան Օհանյանը հրաժարվի հետընտրական լարումներ հրահրելուց, Սերժ Սարգսյանը պատրաստ կլինի մի քանի ամսից Սամվել Բաբայանին ազատ արձակել՝ պայմանով, որ վերջինը լքի երկրի տարածքը»:
     «Ապարան» ջոկատի հրամանատար, ՕՐՕ դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով տեղեկատվությունը, ասաց, որ նման բան չի կարող լինել. «Մեր մարտական ընկերոջ, մեր սրբազան Սամոյի համար չի կարող որևէ գործարք լինել...իսկ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս իշխանության կմնա՞ դա հարց է, այդ դեպքում ոչ թե միայն Սամվել Բաբայանը կազատվի, այլև իրականում արժեք ներկայացնող բոլոր մարդիկ, իսկ իշխանության ներկայացուցիչները զնդաններում կլինեն»,- վստահեցրեց նա՝ կարծիք հայտնելով, որ այդ հրապարակումն, անշուշտ, ինչ-որ մեկի մտքի հերթական տիտաններից է:
     Ռ. Պետրոսյանը նշեց, որ այս տարիների ընթացքում միայն մի բան են հասկացել, որ մեր երկրում մարդկային արժեքներն իշխանությունների կողմից չեն գնահատվում, սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ իրենք նույնպես իրենց մարտական ընկերների արժեքը չգիտեն:
     Հարցին, թե իշխանությունն ինչից է վախենում, ինչ կարող է լինել ընտրություններից հետո, մեր զրուցակիցն ասաց. «Իշխանությունը միայն իշխանությունը կորցնելուց է վախենում, ժողովրդից է վախենում, քանի որ նրան հասցրել է ծայրահեղ վիճակի, ատելությունը հասել է արդեն գագաթնակետին, ինչն այսօր ստիպում է նրան դիմելու ցանկացած քայլի: Մենք ընդամենը կոչ ենք արել, ինչը նորից եմ կրկնում՝ չհուսահատվել, չվախենալ, հստակ իմանալ, որ մեր երկրի փրկությունը իշխանությունից ազատվելն է: Ուստի, «Հանրապետական» կուսակցությանը ձայն չտալով՝ վերջնականապես կազատվենք այս վիճակից»:
     Ընտրական կեղծիքների հետ կապված էլ Ռ. Պետրոսյանն այսպես արտահայտվեց. «Դե, եթե այդպես մտածենք՝ ժողովրդի մեջ վերջնականապես սպանելով հավատը , թե բան չի փոխվելու, սրանք մնալու են, նորից վերարտադրվեն… Գլուխները պատին կտան՝ կկեղծեն. կպատժենք, հետընտրական այնպիսի վիճակ կլինի, որ իրանց համար դժոխք կլինի այս երկրում»:
     «Ապարան» ջոկատի հրամանատարի խոսքով՝ իշխանությունը հիմա բոլոր տարբերակները փորձում է՝ ահաբեկում է, համոզում է, վախեցնում է, իսկ որոշ լրատվամիջոցներ էլ՝ «ծառայություն» են մատուցում վերջիններին՝ ժողովրդի մեջ սպանելով իր ուժերի նկատմամբ հավատը:
     «Մեր ժամանակ, որ հերոսներից մեկը զոհվում էր կամ վիրավորվում, մենք նրա գործն էլ էինք շարունակում: Հիմա մեր ընկերներից ով զնդաններում է, մենք իրենց գործն էլ ենք մեզ վրա վերցրել, որ շարունակենք: Մեր խնդիրը երկիրը քաոսի վերածելը չէ, հակառակը՝ 88-ի ոգին պիտի վերականգնվի, մի անգամ ազգովի պիտի հավաքվենք մեր մեջ… Էսօր շատերն ասում են բոյկոտել ընտրությունները, բայց դրանով կաջակցենք իշխանություններին, ընդակառակը՝ պետք է գնալ և չընտրել ՀՀԿ-ին: Բոլորս գիտենք՝ «Հանրապետականին» ձայն տալ, նշանակում է վերարտադրել էն իշխանությանը, որն այսօր դժոխքի է վերածել Հայաստանը»:
     ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով վերոնշյալ տեղեկատվությանը, կարճ կապեց. «Մենք վաճառելու բան չունենք, մեր հերոսների վաճառքով չենք զբաղվում»:

3136 | 1
Facebook