Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սնանկության հասնելուց առաջ պետք է կարողանանք կիրառել կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի էս վիճակին չհասնենք». վարչապետն` Արփինե Հովհաննիսյանին

11:55, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Սնանկության հասնելուց առաջ պետք է կարողանանք կիրառել կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի էս վիճակին չհասնենք». վարչապետն` Արփինե Հովհաննիսյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ մարզերում քաղաքացիները խնդիր էին բարձրացրել, որոնք վերաբերում էին սնանկության գործերով կառավարիչների ոչ պատշաճ գործողություններին: «Բողոքները հիմնականում կապված են կառավարիչների ոչ պատշաճ գործողությունների հետևանքով սնանկության վարույթի չափազանց երկար տևելու, պարտատերերի օրինական, այդ թվում, աշխատավարձի վճարման հետ կապված պահանջների բավարարաման գործընթացի ցածր արդյունավետությանն ու այլ խնդիրների»,- տեղեկացրել է վարչապետը:
     Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարել է երեքամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաև սնանկության գործերով իրականացվող վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություն։ «Այստեղ, տիկին Հովհաննիսյան, կխնդրեմ Ձեզ, որպեսզի այս հանձնարարականը կատարելու ընթացքում կարողանանք կիրառել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ սնանկության հասնելուց առաջ, որպեսզի էս վիճակին չգանք, չհասնենք», - ասել է վարչապետը։

2933 | 3
Facebook