Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղի գործով կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի առողջական վիճակը վատացել է

10:40, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Սարի թաղի գործով կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի առողջական վիճակը վատացել է

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունցյանին հացադուլից 6 օր անց բժշկական օգնություն չի ցուցաբերվել և նրա վիճակը ավելի է վատացել, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բերնեցյանը։
     «Ամուսինս խնդիրների ունի սրտի, թոքերի և ճնշման հետ կապված և հացադուլն ավելի է վատացնում նրա առողջական վիճակը: Ինձ ասում են, որ ես պետք է նրա մոտ բժիշկ տանեմ, բայց իրականում դա նրանց պարտավորությունն է: Կարծում եմ` չեն ուզում բուժօգնություն ցույց տալ, որպեսզի էլ ավելի հյուծվի և հացադուլը դադարեցնի»,- ասաց Բերնեցյանը` հավելելով, որ իրենք նստացույցը Գլխավոր դատախազության շենքի առջև շարունակում են:
     Հիշեցնենք, որ 9 ամիս առաջ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցան բախումներ, որից հետո 10 անձ կալանավորվեց:

2654 | 0
Facebook