Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նրբագեղ ինտրիգ. Արգամ Աբրահամյանը` Երևանի քաղաքապե՞տ. «Հրապարակ»

09:45, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Նրբագեղ ինտրիգ. Արգամ Աբրահամյանը` Երևանի քաղաքապե՞տ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այս օրերին զուգահեռաբար զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների խնդրով:
     Նրանք ապրիլի 9-ից արդեն պետք է ներկայացնեն ավագանու ցուցակները: «Ինչն ինտրիգային է մի շարք առումներով: ՀՀԿ-ի համար ինտրիգն այն է, որ 82 տոկոս վարկանիշ ունեցող, ՀՀԿ-ին իր անձով հաղթանակի տանող Կարեն Կարապետյանը և նրա համար ներդրումներ բերող Սամվել Կարապետյանը կարող են իրենց սեփական թեկնածուն առաջ քաշել քաղաքապետի պաշտոնում, ըստ այն պայմանավորվածության, որ Սերժ Սարգսյանինն անվտանգության ոլորտն է, իրենցը` տնտեսության, իսկ Երևանը տնտեսություն է նախևառաջ, չնայած Սերժ Սարգսյանն այդ հարցին լուծում է տվել հենց էն գլխից` Տարոն Մարգարյանին քարոզարշավի կարևոր «բաղադրիչ» կարգելով և Վիգեն Սարգսյանից հետո երկրորդ համար գրելով:
     ԲՀԿ-ի համար ինտրիգն էլ ավելի նրբագեղ է. ԲՀԿ-ն իսկապես առաջատար է այս ընտրություններում, հնարավոր է կոմպրոմիսի գնան Կարեն Կարապետյանի հարցում, սակայն փոխարենը պահանջեն Երևանի քաղաքապետի պաշտոնը»,- ասաց մեր լավատեղյակ աղբյուրը: Ո՞ւմ համար:
     «Արգամ Աբրահամյանի. կարծում եմ` այդ մասին են նաև խոսելու միմյանց հանդիպելիս Սամվել Կարապետյանն ու Հովիկ Աբրահամյանը»:
     Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

3337 | 0
Facebook