Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անունը Սերժ ա, ազգանունը՝ Ծառուկյան». սիսիանցիների բողոքը

17:35, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
«Անունը Սերժ ա, ազգանունը՝ Ծառուկյան». սիսիանցիների բողոքը
     «Մենք ասում ենք` ելք կա, իրանք ասում են` չկա, Սերժիկն ասում ա` ելք չկա,- սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված Արամ Սարգսյանը: Կանանցից մեկն արձագանքեց. «Սերժի՞կը... պուճուրացնո՞ւմ ես»: Տղամարդկանցից մեկը շարունակեց` «Իրա անունը Սերժ ա, ազգանունը՝ Ծառուկյան»:
     Թեկնածուները քաղաքացիներին հորդորեցին ապրիլի 2-ին տեր կանգնել իրենց քվեին, այլ ոչ թե հայտարարել` «մեկ ա` բան չի փոխվելու»: «Դե ապրեք էս վիճակում, ի՞նչ ասեմ: Եթե մտածում եք` մեզ լավություն պտի անեք, մի ընտրեք մեզ, բայց հանկարծ հետո դրսում մեզ չկանգնեցնեք, ասեք` մի բան արեք»,- նշեց Փաշինյանը:
6929 | 1
Facebook