Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք տապալում ենք ժողովրդավարությունը՝ ուսուցիչների և թաղային հեղինակությունների ջանքերով». Զոյա Թադևոսյան

17:30, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
«Մենք տապալում ենք ժողովրդավարությունը՝ ուսուցիչների և թաղային հեղինակությունների ջանքերով». Զոյա Թադևոսյան

«Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները բարձրագույն արժեք լինելով՝ արտացոլվում կամ արտահայտվում են տարբեր իրավունքների մեջ: Առաջինը՝ ընտրելու իրավունքն է: Եթե մենք ունենք այդ իրավունքն իրապես իրացնելու հնարավորություն և որևէ մեկը չի բռնանում ընտրելու այդ իրավունքի վրա, չի սահմանափակում մեր ազատ ընտրելու իրավունքը, ապա մենք ժողովրդավարական հասարակություն ունենք»,-այսօր, անդրադառնալով սկանդալային ձայնագրություններին և դատապարտելով օրինախախտ տնօրեններին հովանավորողներին, ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Զոյա Թադևոսյանը:
     «Ենթադրենք ունենք փաստաթուղթ, որի վրա գրված է, թե ինչպես ապակայունացնենք կրթությունը, բայց իշխանության եկած անձին չի հետաքրքրում ժողովրդի շահերից բխող որոշումների կայացումը»,- շարունակեց նա:
     «Ես ուզում եմ հասկանալ, թե այսքանից հետո մենք ինչու չենք դատապարտում ժողովրդավարության տապալումը…, այ, հիմա տապալում ենք նորից՝ ուսուցիչների ջանքերով, թաղային հեղինակությունների ջանքերով»
     Զ. Թադևոսյանի խոսքով, ժողովուրդը մեկ մարդու պես պետք է գնար Կենտրոնական ընտրական հանձնաժողով և պահանջեր, որպեսզի Հանրապետական կուսակցությունը դուրս գար հետագա մրցապայքարից:

3313 | 1
Facebook