Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այստեղ գործող նախարարի մեղքն էլ կա». Բախշյանը՝ սկանդալային ձայնագրությունների մասին

16:40, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
«Այստեղ գործող նախարարի մեղքն էլ կա». Բախշյանը՝ սկանդալային ձայնագրությունների մասին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանն այսօր անդրադարձել է սկանդալային ձայնագրություններին` նշելով, թե ինչպես է մի քանի օր առաջ լսել ավագ դպրոցներից մեկի տնօրենին, որը «ապշեցուցիչ համարձակությամբ և համոզմունքով խոսում էր իր օգտակար գործի մասին»: «Ազգանունը Թումանյան էր, որը հերոսական գործ արածի դեմքով պատմում էր իր կազմակերպչական շատ ակտիվ գործի մասին: Վստահ եմ, որ մարդը չի հասկանում, որ այդպիսով իրավունք է ոտնահարում ՝ Սահմանադրությամբ ամրագրված կարծիք արտահայտելու, ազատության իրավունքը, որը գաղտնի պետք է լինի: Այնինչ, նա այս իրավունքը դրել է մի կողմ և ասում է՝ այո, ես կուսակցական գործիչ եմ և դրա իրավունքն ունեմ: Այսպիսի մտածելակերպ ունեցող տնօրենն, իսկապես, չի կարող ապահովել իրավագիտակցական դաստիարակությունը: Մեր ապագա քաղաքացիների կրթությունն այդտեղ, հաստատ, չի իրկանացվում»,- կարծիք հայտնեց Բախշյանը: Վերջինի խոսքով՝ Կրթության նախարարն, ով արդեն չորրորդ անգամ է պաշտոնավարում, այստեղ նույնպես անելիք ունի. «Նախարարը Դաշնակցության ներկայացուցիչ է, և ես ընդամենն ուզում եմ հիշեցնել, որ 1998 թվականին, պարոն Մկրտչյանի՝ նախարար նշանակված ժամանակ, շատ կարևոր մի վարկային ծրագիր սկսվեց (որի վրա ծախսվեց 15 մլն դոլար), որով պետք էր ապահովվեր դպրոցի ինքնուրույնությունը, որպեսզի ապակենտրոնացվեր կրթության ոլորտը, բայց այսօր ծայրաստիճան կուսակցականացված է այն: Այն, ինչ տեղի է ունենում կրթության ոլորտում, ահա թե ինչի բացակայության հետևանք է: Դպրոցին ինքնուրույնությունից զրկելը բերում է նրան, որ կրթությունը ծառայում է իշխող կուսակցությանը, բայց ոչ թե պետականությանը: Այստեղ գործող նախարարի մեղքն էլ կա այնքանով, որքանով ինքը՝ նախարարը, լինելով Դաշնակցության կուսակցության անդամ և սոցիալական սկզբունքների կողմնակից, Հանրապետականի թեզն է տանում»:
     Ըստ Բախշյանի` այդ դպրոցի տնօրենը, որը «տարբեր ձևերով, ոչ ընտրությամբ», նստել է դպրոցի տնօրեն, այսօր իր երախտագիտությունն է հայտնում և չի ամաչում:

3101 | 0
Facebook