Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հնդկաստանում տապից սատկող կոբրան մարդկանցից ջուր է խնդրել

02:05, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Հնդկաստանում տապից սատկող կոբրան մարդկանցից ջուր է խնդրել

Հնդկաստանում տիրող ուժգին երաշտից տառապում են նաև Հնդկաստանի կենդանիները: Այս դեպքը, որ տեղի է ունեցել հնդկական գյուղերից մեկում, ցնցել է համացանցը: Տապից հյուծված արքայական կոբրան ստիպված մոտեցել է մարդկանց ու այնքան սիրալիր է եղել, որ մարդիկ հասկացել են` նա ջուր է խնդրում: Կոբրային ջուր են տվել պլաստմասսե շշով, այնուհետև տարել են անասնաբուժական կենտրոն, որովհետև ուժգին հյուծումից սողունը կշռել է ընդամնեը 5 կգ:

Նշենք, որ արքայական կոբրան աշխարհի ամենախոշոր թունավոր օձն է: Նրա թույնի 7 միլիլիտրը բավարար է, որ մարդուն սպանի 15 րոպեի ընթացքում:

Հնդկաստանում տապից սատկող կոբրան մարդկանցից ջուր է խնդրել
20654 | 0
Facebook