Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք հո չենք ասում` ատրճանակը դրել են մեր գլխին, ստիպել պայմանագիր ստորագրել, բայց այլ ելք էլ չէին թողել». նաիրիտցիներ

16:25, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
«Մենք հո չենք ասում` ատրճանակը դրել են մեր գլխին, ստիպել պայմանագիր ստորագրել, բայց այլ ելք էլ չէին թողել». նաիրիտցիներ
     Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների գործով դատական նիստը: Մինչ դատական նիստը գործարանի աշխատակիցները լրագրողների հետ զրույցում տեղեկացրել են, որ իրենք այսօր ներկայացնելու են ապացույցներ, որ ստիպված են եղել ստորագրել այդ պայմանագիրը: Ըստ աշխատակիցների` 2015 թվականին ստիպված են եղել կնքել պայմանագիր, որի համաձայն, ստորագրողը հրաժարվում է աշխատավարձի ուշացման տույժ-տուգանքներից: «Մենք հո չենք ասում, որ ատրճանակը դրել են մեր գլխին, ստիպել պայմանագիր ստորագրել, բայց մեզ այլ ելք էլ չէին թողել: Մեզ ասում էին` եթե չստորագրեք, աշխատավարձից էլ կզրկվեք: Իմ աղջկան պետք է վիրահատեին և այլ տարբերակ չունեի, քան այդ կեղծ պայմանագիրը ստորագրելը»,- ասել է Մարիա Ղազարյանը` հավելելով, որ դատարան է բերել «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկի վարկային պայմանագիրն` ապացուցելու համար, որ ինքն այն ժամանակ գումարի խնդիր է ունեցել:
     Նշենք, որ գործարանի աշխատակիցները պահանջում են իրենց վճարել տույժ-տուգանքները:
2452 | 0
Facebook