Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր բլուրն իր բարձր սարին վնաս չէ». Շարմազանովը Ծառուկյանին պատասխանեց աշուղ Ջիվանու ոճով

15:20, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
«Մեր բլուրն իր բարձր սարին վնաս չէ». Շարմազանովը Ծառուկյանին պատասխանեց աշուղ Ջիվանու ոճով
     Արձագանքելով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը, թե իր արտասահմանցի գործընկերները պատրաստ են Հայաստանում 15 միլիարդ դոլարի ներդրումներ անել, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Կպատասխանեմ Ջիվանու ոճով` մեր բլուրն իր բարձր սարին վնաս չէ: Աստված տա` ՀՀ-ում ներդրումները շատանան, բոլորը ներդրող բերեն: Անկախ ընտրությունների արդյունքից` պետք է խթանենք ներդրումները: Եթե էդքան լավ ընկերներ ունի, միայն ուրախ եմ»:
     Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն էլ իր հերթին էր խոստացել՝ առաջիկա տարիներին 3,2 մլրդ դոլարի ներդրում ապահովել մեր երկրում:
3418 | 11
Facebook