Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զարմանալի է, որ քաղաքական որոշ գործիչներ 2008-ին ծափահարում, հիմա քննադատում են Տեր-Պետրոսյանի` Արցախի հարցի վերաբերյալ կարծիքը». Շարմազանով

14:55, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
«Զարմանալի է, որ քաղաքական որոշ գործիչներ 2008-ին ծափահարում, հիմա քննադատում են Տեր-Պետրոսյանի` Արցախի հարցի վերաբերյալ կարծիքը». Շարմազանով
     «Իշխանության կարծիքը ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ շատ պարզ է. առնվազն 2008-ից այս կողմ չի եղել ամիս, որի մասին չխոսենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ներկայացնելով կարգավորման մի քանի կետ` իրենց նախընտրական ծրագրից. «1-ին` Արցախի վերջնական կարգավիճակը բացառապես Արցախի բնակչության որոշելիքն է: Մենք այս հարցում սատարելու ենք նրանց ու հետ քայլ չենք տեսնում: 2-րդ` մենք ստարել ու ու ստարելու ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խաղաղ ջանքերին` 3 սկզբունքների հիման վրա լուծելու խնդիրը: 3-րդ` ամրացնելու ենք առաջնագիծն ու հզորացնելու անվտանգությունը, քայլեր ձեռնարկելու, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան... Մադրիդյան սկզբունքները շրջանառության մեջ են մտել 2007-ին, 2010-ին մի փոքր մոդիֆիկացվել են ու դարձել Կազանյան, ՀՀ-ն պատրաստ էր ստորագրելու, Ադրբեջանը մերժեց, իսկ մերժում է այն ուժը, որին դա ձեռնտու չէ: Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերը մեր երազանքների փաստաթղթե՞րն են, իհարկե` ոչ, բայց դրանք հի՞մք են հասնելու մեր նպատակներին, իհարկե` այո, ո՞րն է նպատակը` հասնել հայ ժողովրդի 88-ի արդար դատի իրականացմանը: Փոխզիջումներ պե՞տք են, իհարկե, բայց դրա մասին պետք է խոսենք այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ դրան»,- ասաց Շարմազանովը:
     Խոսելով առաջին նախագահի մասին` բանախոսը նշեց, թե իր համար զարմանալի է քաղաքական այն գործիչների կարծիքն առ Տեր-Պետրոսյան, ովքեր 2008-ին ծափահարում էին, իսկ այսօր քննադատում են Արցախի հարցի վերաբերյալ նրա կարծիքը. «2008-ին էլ էր նա նույն բանն ասում...»,- եզրափակեց Շարմազանովը:
3206 | 4
Facebook