Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ պարագլուխների մի ստվար խումբ փախել է Ռաքքայից

18:20, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
ԴԱԻՇ պարագլուխների մի ստվար խումբ փախել է Ռաքքայից

Վերջին մի քանի օրում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մի ստվար խումբ` ընտանիքների հետ միասին, փախել է Ռաքքայից, որը նրանք համարում էին իրենց մայրաքաղաքը: Այս մասին են վկայում The Syrian Observatory for Human Rights-ի տվյալները:
     Այսպես, վերջին օրերի ընթացքում ԴԱԻՇ շուրջ 80 ահաբեկիչ է ընտանիքի հետ լքել քաղաքը` նավակներով անցնելով Եփրատի մյուս ափը: Սա Ռաքքան լքողների արդեն 2-րդ ալիքն է: Մոտ 2 շաբաթ առաջ քաղաքը լքել էին մոտ 300 ակտիվիստներ` առավել ցածր դասերից: Ենթադրվում է, որ նրանց մի մասն ուղևորվել է Համա, մի մասն էլ` Դեր Զոր:
     Ավելի վաղ ԴԱԻՇ-ի առաջնորդների ընտանիքները լքել էին Մոսուլը, որն այժմ գրոհում է իրաքյան բանակը:
     Ինչպես հայտնել էինք, Մոսուլի գրոհների ժամանակ վերջին մի քանի օրում մահացել է 3000-ից ավելի խաղաղ բնակիչ:

5332 | 0
Facebook