Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադանայում ձերբակալվել է ԴԱԻՇ պարագլուխներից մեկը

16:10, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Ադանայում ձերբակալվել է ԴԱԻՇ պարագլուխներից մեկը

Թուրքական հատուկջոկատայինները Թուրքիայի Ադանայի նահանգի Սարիչամ շրջանում բերման են ենթարկել սիրիացի Սաֆվան Գահվաթին, ով գրոհայիններ էր հավաքագրում եվրոպացիների շրջանում: Ոստիկանները կագնեցրել են այն ավտոբուսը, որով Գահվաթը կնոջ հետ Թարսուս քաղաքից գնալիս է եղել Ստաբուլ, որտեղից էլ, ենթադրաբար, ծրագրել է ներթափանցել Եվրոպա:

Դատարանի որոշմամբ ահաբեկիչը ձերբակալված է, նրա կինը` Թուրքիայից արտաքսված:
     Գահվաթի մոտ հայտնաբերվել են թվային կրիչներ, որոնց մեջ պահվող լուսանկարներում նա տարբեր տեսակի զենքերով է` տարբեր վայրերում, իսկ մի լուսանկարում էլ նա դիմակով է ու դանակը պահել է գերու կոկորդին: Բացի այդ, նրա մատին եղել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին բնորոշ մատանի, որը նրանք կիրառում են որպես կնիք:

8045 | 0
Facebook