Հայաստանում գործող բանկերն, ըստ
ԱՎԱՆԴ.am-ի, դրամային հետևյալ ավանդներն են ընդունում իրավաբանական անձանցից.
Իրավաբանական անձանցից ամենաշահավետ` 13% եկամտաբերությամբ դրամային ավանդներն ընդունում է «Արցախբանկ»-ն` ավանդ «Ժամկետային»:
12.5% եկամտաբերությամբ ավանդ ներգրավում է «Կոնվերս բանկ»-ն` ավանդ «Կարաս»:
«Անելիք Բանկ»-ը ներգրավում է «Բիզնես ապահով» ավանդ` 12% եկամտաբերությամբ:
12% եկամտաբերությամբ ավանդներ ներգրավում են նաև «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ»`Ավանդ «Ժամկետային», «Արմսվիսբանկ»-ն` Ավանդ «Ստանդարտ» և ավանդ «Կուտակային»:
Հայաստանյան բանկերում իրավաբանական անձանց ներգրավող դրամային մյուս ավանդատեսակներին, դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեք
այստեղ:
Իսկ ըստ դրամային ավանդների եկամտաբերության` բանկերի
վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Կոնվերս բանկ»-ը: