Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չէ՞ որ դու էս գրել, որ տարածքները պետք է վերադարձվեն». Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է Վարդան Օսկանյանի՝ տարածքների վերադարձի վերաբերյալ լռության մասին

13:05, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
«Չէ՞ որ դու էս գրել, որ տարածքները պետք է վերադարձվեն». Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է Վարդան Օսկանյանի՝ տարածքների վերադարձի վերաբերյալ լռության մասին
     Երեկվա հանրահավաքի ժամանակ անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցին` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ բառապաշարից պետք է հանել տարածքներ բառը. «Տարածքների զիջման մասին պետք չի խոսել. առաջնայինը կարգավիճակն է»:
     Հիշեցնենք` երեկ «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում ներկայացնելով ՕՐՕ դաշինքի նախընտրական ծրագրում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ դրույթը, Լ. Տեր-Պետրոսյանն ասել էր, թե ինքնորոշումը, հանրաքվեն, որի մասին խոսում է Օսկանյանը, ձեռք է բերվելու բացառապես տարածքների վերադարձի գնով: «Իրենց ծրագրում գրված է հետևյալը. «Հարևան երկրների հետ որակապես ու բովանդակապես նոր, բարիդրացիականության վրա հիմնված հարաբերությունների հաստատումը պետք է հանդիսանա ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը: Հայ և ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են և ապրելու են կողք կողքի: Խաղաղություն են ուզում թե՛ հայերը և թե՛ ադրբեջանցիները...»: Ո՞ւր է լուծումը, լուծում չկա: Հրաշալի ցանկություններ են: Վարդան Օսկանյանն իրեն համարում էր «Մադրիդյան սկզբունքների» հայրը, բայց իրենց ծրագրում ոչ մի լուծում չկա: Հիմա Մադրիդյան սկզբունքները խո՞րթ են, հիմա դարձել է խորթ հա՞յր: «Ուրվագծի» եթերում էլ այն օրը շեշտը դրեց կարգավիճակի վրա, իսկ երբ հարց հնչեց` իսկ տարածքնե՞րը, ասաց` ես տարածքների մասին չեմ ուզում խոսել: Ինչո՞ւ, չէ որ դու ես գրել, որ պետք է վերադարձվեն: Չէ՞ որ, էդ ինքնորոշումը, հանրաքվեն ձեռք են բերվելու տարածքների վերադարձի գնով: Կարծում եմ` սա անազնիվ վերաբերմունք է ընտրողների նկատմամբ»,- հայտարարել էր նախկին նախագահը:
4139 | 1
Facebook