Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհում վաճառվող յուրաքանչյուր 5-րդ հեռախոսը կեղծված է

12:00, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Աշխարհում վաճառվող յուրաքանչյուր 5-րդ հեռախոսը կեղծված է

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալներով` աշխարհում վաճառվող յուրաքանչյուր 5-րդ հեռախոսը և վիդիոխաղերի համար նախատեսված յուրաքանչյուր 4-րդ վահանակը կեղծված են:
     Կազմակերպության տվյալներով` կեղծված ապրանքների թիվն աստիճանաբար ավելանում է, ինչը բացասաբար է ազդում գնորդների, արտադրողների և պետության ֆինանսների վրա:
     Կազմակերպության զեկույցի համաձայն, որում վերլուծված են 2013թ. մաքսային տվյալները, այդօրինակ տեխնիկայի համաշխարհային վաճառքի 6.5%-ը բաժին է հասնում կեղծված ապրանքներին: Այլ շուկաներում կեղծված ապրանքների բաժինը հասնում է մոտ 2.5%-ի: Կեղծված տեխնիկայի վաճառքի ընդհանուր ծավալը հասնում է 143 միլիարդ դոլարի: Ի դեպ, կեղծված ապրանքների երկու երրորդը գնորդին է հասնում փոստային փոխանցման կամ էլ` էքսպրես առաքման միջոցով, ինչն ավելի է բարդացնում վերահսկումը և բացահայտումը:
     Բջջային հեռախոսներից ու խաղային վահանակներից բացի, հաճախ կեղծվում են հիշողության քարտերը, ադապտերներն ու այլ աքսեսուարներ: Կեղծվում են նաև հեռակառավարման վահանակները, նոթբուքերը, համակարգիչներն ու պլանշետները:
     Կազմակեպությունն զգուշացնում է, որ կեղծված տեխնիկան վտանգավոր է առողջության համար և դրա կիրառումն անվտանգ չէ: Կեղծված տեխնիկայի ստեղծման ժամանակ կիրառվում են թունավոր նյութեր` կապար և կադիում: Այդպիսի տեխնիկան կարող է բռնկվել կամ էլ` հոսանքահարել մադուն:
     Կեղծված տեխնիկայի հիմնական աղբյուրը Չինաստանն է:

8398 | 1
Facebook