Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապրիլի 2-ին` «Բոյկոտում ենք ընտրությունները» խորագրով բողոքի ակցիա կանցկացվի

12:20, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Ապրիլի 2-ին` «Բոյկոտում ենք ընտրությունները» խորագրով բողոքի ակցիա կանցկացվի
     «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամներն ապրիլի 2-ին` «Բոյկոտում ենք ընտրությունները» խորագրով բողոքի ակցիա են իրականացնելու: Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով. «Մենք շարունակում ենք «Սասնա ծռերի» գործը։ Սերժի կազմակերպած ընտրություններով չի կարող տեղի ունենալ համակարգափոխություն, ուստի մենք բոյկոտում ենք դրանք և դուրս գալիս փողոց։ Ապրիլի 2֊ին ժամը 11-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում ու շարժվում Բաղրամյան 26 կամ Պռոշյան փողոց։ «Սասնա ծռերը» և քաղբանտարկյալները մեր միակ լեգիտիմ ու վստահություն վայելող խորհրդարանն են։ Ընտրություններ կարող ենք կազմակերպել Սերժին հեռացնելուց հետո»։
3193 | 2
Facebook