Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհված զինծառայողը «Գինես»-ի գրքի ռեկորդակիր էր

11:00, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Զոհված զինծառայողը «Գինես»-ի գրքի ռեկորդակիր էր
     Արցախում զոհված զինծառայող Արտակ Ռաֆայելյանը «Գինեսի» գրքի ռեկորդակիր էր. կարողանում էր պառկած դիրքից 11.000 անգամ հենում-ծալում վարժություն կատարել:
     Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին: Պատանեկան հասակում զբաղվել է սիրողական բռնցքամարտով:
     Նշենք, որ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքի առթիվ։
     Հիշեցնենք, որ երեկ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:
Զոհված զինծառայողը «Գինես»-ի ռեկորդակիր էր
6532 | 1
Facebook