Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սնման հետ կապված սովորություններ, որ արագացնում են ծերացումը

22:10, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Սնման հետ կապված սովորություններ, որ արագացնում են ծերացումը

Առօրյա սովորություններից ու ընդունած սննդից շատ բան է կախված, նաև այն, թե մարդ ինչ տեսք կունենա ավելի հասուն տարիքում: Բժիշկները հետազոտել և թվարկել են սնման հետ կապված այն 5 կարևոր պատճառները, որոնք դառնում են վաղաժամ ծերացման պատճառ:

1. Հակվածությունը ֆասթ-ֆուդին

Ֆասթ-ֆուդերի մեծ մասում առկա տրանս-ճարպերը օրգանիզմում առաջացնում են բորբոքային պրոցեսներ, որոնք քրոնիկ բորբոքումների համար նույն են, ինչ բենզինը կրակի համար: Իսկ նմանատիպ գործընթացներն օրգանիզմը ծերացնում են ներսից՝ կարճացնելով թելոմերների՝ ծերացման ցուցիչների երկարությունը:

2. Սեր քաղցրի հանդեպ

Մարդու օրգանիզմը քաղցրը վերամշակելու սահմանափակ հնարավորություններ ունի, և առավել քիչ հնարավորություն՝ մշակելու դրա կոնցետրացված տարբերակը: Այդ է պատճառը, որ չափից դուրս շաքար ուտելն օրգանիզմի համար լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացնում: Շաքարի ավելցուկն ընկնում է արյան մեջ և խնդիրներ է առաջացնում՝ հայտնվելով սպիտակուցային մոլեկուլների մեջ: Այս գործընթացը նպաստում է բջիջների ծերացմանը:

3. Ածխաջրերի ավելցուկ

Ռաֆինացված ածխաջրերն իրենցից ներկայացնում են դիմակավորված շաքար: Դրանք շատ շուտ են վերածվում շաքարի և հայտնվում արյան շրջանառության մեջ: Բացի վերը նշված վնասակար գործընթացից, ռաֆինացված ածխաջրերը նվազեցնում են ինսուլինի հանդեպ դիմադրողականությունը: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բարդ ածխաջրեր՝ բանջարեղենների և պտուղների տեսքով:

4. Քաղցի զգացմանն սպասելը

Եթե սնունդ ընդունելուն դուք սպասում եք այնքան, ինչքան որ պետք է օրգանիզմին քաղցի զգացում առաջանալու համար, ապա դուք դրանով արդեն իսկ արագացնում եք ձեր ծերացումը: Քաղցի ազդեցության տակ սնվելը հանգեցնում է չափից շատ ուտելուն, ինչը ծանրաբեռնում է օրգանիզմը:

5. Աշխատանքային սեղանի շուրջ ուտելը

Աշխատասեղանի շուրջ նստած, մեքենայում կամ սթրեսային վիճակում ուտելը ևս վտանգավոր է ստամոքսի համար: Այս դեպքերում մարսողությունը դանդաղանում է, ինչի հետևանքով առաջանում են ոչ սովորական նյութափոխանակիչներ և հայտնվում արյան շրջանառության մեջ: Արդյունքում ճնշվում են օրգանիզմի ինքնավերականգնողական գործընթացները:

7627 | 0
Facebook